Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
«Բացի ռուս-ուկրաինական պատերազմից՝ հանդիպմանը քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ու տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը»,- ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ ճգնաժամային իրավիճակները հնարավոր է կարգավորել խաղաղ միջոցներով, և Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: